Մոսկվայում Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի եւ ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովի նախագահությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ։
Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցության, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարեւորությունը։
Մնացական Սաֆարյանը եւ Իգոր Մորգուլովը կարեւորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակաթյունը։