Հայկական ձայնային արխիվում տասնյակ հազարավոր նյութեր են պահպանվում՝ երաժշտական ձայնագրություններ, ռադիոթատրոններ, հարցազրույցներ։ Կան եզդիական, քրդական, արաբական երաժշտության ֆոնդեր, եւ իհարկե մեր բոլոր կոմպոզիտորների ժառանգության պատկառելի մասը։ Այժմ թվայնացնում ենք ձայնադարանի ոսկե հավաքածուն, որ մատչելի լինի բոլորին։