ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը վերջնական որոշում է ընդունել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Այսպիսով՝ 2022-ի մարտից Կիեւին ռազմական օգնության շրջանակում Եվրամիությունը հատկացրել է 2,5 միլիարդ եվրո։
ԵՄ խորհրդից էլ հայտնել են, որ հուլիսի 21-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Կառույցում Չեխիայի նախագահության տվյալներով այն ներառում է ոսկու էմբարգո, ֆինանսական եւ առեւտրային սահմանափակումների հստակեցում:
Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Կանադան եւ Ճապոնիան այսուհետեւ ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների շրջանակում կարգելեն Ռուսաստանից արտահանվող ոսկու ներմուծումն իրենց երկրներ։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան եւս համաձայնել են միանալ ռուսական ոսկու էմբարգոյին։