ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Այդ ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 7181 տրանսպորտային միջոց։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2019-ին Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 668 տրանսպորտային միջոց, 2020-ին` 2155, 2021-ին` 6645։
2022-ի մարտի 17-ին էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է մաքսային արտոնություն, որը գործելու է մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: