ՀՀ Կառավարության որոշմամբ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար կառավարության աշխատակազմին լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարությունն է նման անհրաժեշտություն առաջացրել։
Այսպես, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար կհատկացվի եւս 140 միլիոն դրամ` ի լրումն նախապես ծրագրված 200 միլիոն դրամի։