Ըստ իրաքյան INA գործակալության՝ Իրաքի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ խորհրդակցելու համար։ Բաղդադն այդ քայլին է դիմել հուլիսի 20-ին երկրի հյուսիսում թուրքական կողմից զբոսաշրջային օբյեկտի հրետակոծման պատճառով:
Իրաքի իշխանությունները որոշել են նաեւ հրաժարվել Անկարայում նոր դեսպան նշանակելու մտադրությունից եւ սկսել են աշխատել Թուրքիայի անօրինական գործողությունների մասին փաստաթղթի մշակման վրա՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին պաշտոնական բողոք ուղարկելու նպատակով:
Բաղդադը նաեւ մտադիր է պահանջել Անկարայից դուրս բերել իր բոլոր ուժերը հանրապետության տարածքից եւ հարկադրել պաշտոնապես ներողություն խնդրել Իրաքից՝ հրետանային հարձակման համար: Սպասվում է, որ Թուրքիայի դեսպանը կհրավիրվի Իրաքի ԱԳՆ, որտեղ միջադեպի առիթով թուրք դեսպանին բողոքի նոտա կհղվի: