ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Թեհրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին:
Ճեպազրույցի ընթացքում խոսնակին խնդրել են մեկնաբանել Թեհրանում Վլադիմիր Պուտինի հանդիպումներն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Փրայսին զարմացրել է, որ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը միանշանակ հավանություն է տվել Ուկրաինայում Ռուսաստանի, այսպես կոչված՝ «հատուկ ռազմական գործողության» անցկացմանը: Այն դեպքում, որ այդ ամբողջ ընթացքում, ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի, Իրանը փորձում էր չեզոքություն պահպանել։