«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում ծախսերի փաստացի ծավալը կազմել է 2,3 միլիարդ դրամ։ Դրանցից 1,6 միլիարդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքներին, 700 միլիոն դրամը՝ շարժակազմին։
Վերանորոգվել է երեք ՉՄ-3 ջերմաքարշ, թարմացվել 3 միավոր գծային տեխնիկա, ամբողջական փոխարինմամբ հիմնանորոգվել է 4 կիլոմետր երկարությամբ գծի վերին կառուցվածքը, փոխարինվել է 10,5 հազար կոճ, վերանորոգվել 6 քարշային ենթակայանների տրանսֆորմատոր, ձեռք է բերվել 4 միավորի մասնագիտացված ավտոմոբիլային տրանսպորտ:
Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ 2008-ի կոնցեսիոն պայմանագրի սկզբից մինչեւ 2022-ի հուլիսի 1-ն ընկերության ներդրումների կոնցեսիոն պարտավորությունները նախատեսված էին 123 միլիարդ դրամի չափով։ Սակայն ներդրումների փաստացի ծավալը եղել է 139,2 միլիարդ դրամ, որը 13,1%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշները։