ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 965-ով եւ դարձել 425 հազար 365:
Ներկայում փաստացի բուժում է ստանում 736 (+318) մարդ, կատարվել է 3 միլիոն 54 հազար 685 թեստավորում (+6 158), առողջացել են վարակվածներից 413 հազար 901-ը (+547): Կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 7-ով: 2020-ի գարնանից ի վեր կորոնավիրուսը Հայաստանում խլել է 8633 մարդու կյանք։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի, առաջին չափաքանակով պատվաստվածների թիվը 1 միլիոն 141 հազար 151 է։ Ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 17 հազար 950 մարդ։
Կորոնավիրուսի դեմ բուստեր խթանիչ երրորդ չափաքանակ է ստացել 62007 մարդ։