Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ օգոստոսի 1-14-ը Սումատրա եւ Բոռնեո (Կալիմանտան) կղզիներում տեղի կունենան համատեղ զորավարժություններ, որոնց կմասնակցեն 12 պետությունների, ներառյալ Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի ավելի քան 4 հազար զինվորականներ:
Super Garuda Shield զինավարժանքներն անցկացվում են 2009-ից: Այս տարի ինդոնեզական կողմը զորավարժությունների կուղարկի 2 հազար, ԱՄՆ-ը՝ 1100 մարդու:
Նախկինում վարժանքներին մասնակցում էին միայն ցամաքային զորքերի ներկայացուցիչները: Ներկայում դրանց կմիանան ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողները:
ԱՄՆ-ից եւ Ինդոնեզիայից բացի, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից եւ եւս 6 երկրներից:
Ինդոնեզիայի հրամանատարության ներկայացուցիչ Անդիկա Պերկասան հայտարարել է, որ վարժանքների նպատակն է մշակել անվտանգության ապահովման, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ հումանիտար օգության ցուցաբերման խնդիրներ: Kyodo-ն նշում է անցկացվող զորավարժությունների կարեւորությունը տարածաշրջանում, մասնավորապես Հարավչինական ծովի ջրատարածքում Չինաստանի դիրքերի ուժեղացմամբ: