Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով եւ հասել1900,66 մետրի, որն անցյալ տարվա հուլիսի 24-ի մակարդակից ցածր է 8 սմ-ով, իսկ 2022-ի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում եղել է 12,491 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 79,225 միլիոն խորանարդ մետր:
Արփա-Սեւան ջրատարով հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.892 միլիոն խորանարդ մետր, իսկ 2022-ի հունվարի 1-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 148,925 միլիոն խորանարդ մետր: