Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է անցած շաբաթվա ամփոփագիրը:
Հուլիսի 18-24-ը ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 707 դեպք, որից 273-ը՝ արտակարգ: Շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել 192 հրդեհի, 2 փլուզման դեպքեր, 7 անձնասպանության փորձ, ինչպես նաեւ 54 ճանապարհատրանսպորտային պատահար եւ 232 կենցաղային կանչ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր տուժել է 106 մարդ, գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: