Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսավոր պայմաններ է նախատեսել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:
Այսուհետ համալիրում հանդիսավոր արարողության համար անհրաժեշտ կլինի վճարել 20 հազարական դրամ՝ գրանցման մուտքավճարի համար՝ նախկին 60 հազար դրամի փոխարեն:
Հայաստանում ՀՀ քաղաքացիներից բացի ամուսնություն կարող են գրանցել նաեւ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցողները: Այս դեպքում ամուսնությունը գրանցելու համար անհրաժեշտ է մշտական բնակության երկրի իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:
Ամուսնության գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել նաեւ լիազորված անձի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացող անձի լրացրած եւ նոտարական կարգով հաստատված դիմումը: