Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հուլիսի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ Ադրբեջանը ձեւավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը եւ սպասում է, որ նույն քայլը կանի Հայաստանը։
Ալիեւը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` թբիլիսյան հանդիպումն անվանել է երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլը: