ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ի պատասխան «արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է երկրների ղեկավարների հանդիպում» հարցին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման շուրջ բանակցություններ ընթանում են, սակայն հստակ ժամկետներ դեռեւս չեն նշվում:
Նա ասել է, որ վերջին շրջանում տարբեր ձեւաչափերով բավականին ակտիվ գործունեություն է ծավալվում դիվանագիտության, հատկապես ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտական հատվածում:
«Եվ որքանով տեղյակ եմ, նաեւ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց եւս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջեւ»,- նշել է Աղաջանյանը: