Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ տնտեսական հարցերով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ահսան Խանդուզին հայտնել է, որ նավթի արտահանումից Իրանի եկամուտներն ընթացիկ տարվա վերջին չորս ամսում (իրանական տոմարով տարին սկսվել է 2022-ի մարտի 21-ին) ավելացել են 580%-ով: Իսկ անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտներն աճել են 200%-ով:
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ եկամուտների ավելացումն առնչվում է նավթի արտահանման աճի եւ բյուջեի մասին օրենքի շրջանակում (երկրի ներսում) արժութային փոխարժեքի փոփոխությանը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվելու արտահանում-ներմուծում գործառնությունների համար դոլարի պաշտոնական հաստատագրված փոխարժեքից, որը մոտավորապես 5-6 անգամ ցածր էր շուկայականից: