Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ 2022–ի առաջին 6 ամսում Թուրքիայում տարբեր պատճառներից մահացել է 50 ռուս զբոսաշրջիկ։
«Առաջին կես տարում մեզ մոտ, ցավոք, 50 մահացու ելք կա։ Հիմնական պատճառները, ինչպես միշտ, քրոնիկ հիվանդությունների սրումն են, առաջին հերթին սիրտ-անոթային հիվանդություններն են, ինչպես նաեւ ջրահեղձման, ճանապարհատրանսպորտային եւ այլ պատահարները»,- ասել է դիվանագետը:
Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ միայն վերջին երկու ամսվա ընթացքում տասը լուրջ ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետեւանքով տուժել է շուրջ 50 ռուս քաղաքացի:
Դեսպանը նաեւ հավելել է, որ վերջին ամսվա ընթացքում ՌԴ-ից եկած զբոսաշրջիկների շրջանում ի հայտ է գալիս, «թվում էր` մոռացված միտում», նրանք ՔՈՎԻԴ-19-ով են հիվանդանում։ Ներկա դրությամբ Թուրքիայի հարավային նահանգներում քովիդով հիվանդ 20 զբոսաշրջիկ կա։