ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Կոմիտեի վարույթում 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական գործերի վիճակագրությունը:
2022-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003 թ.) համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ:
Նշված գործերից 8-ը քննվել են սպանության (104-րդ հոդված), 1-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու (109-րդ հոդված), 6-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (112-րդ հոդված), 7-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (113-րդ հոդված), 20-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու (117-րդ հոդված) դեպքերի առթիվ:
183 գործ քննվել է ծեծի, 3-ը՝ մարդուն առեւանգելու դեպքերի առթիվ
183 գործ քննվել է ծեծի (118-րդ հոդված), 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու (119-րդ հոդված), 3-ը՝ մարդուն առեւանգելու (131-րդ հոդված), 1-ը` ազատությունից ապօրինի զրկելու (133-րդ հոդված), 51-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի (137-րդ հոդված) դեպքերի առնչությամբ:
Նշված 391 գործերից 1-ը քննվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (139-րդ հոդված), 3-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության (141-րդ հոդված), 1-ը՝ անառակաբարո գործողությունների (142-րդ հոդված), 2-ը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու (144-րդ հոդված) դեպքերի առթիվ:
Նշված գործերից 2-ը քննվել է ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու (167-րդ հոդված), 31-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու (167.1-րդ հոդված), 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի (168-րդ հոդված) դեպքերի առնչությամբ:
123 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացվել
Նշված գործերից 1-ը քննվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու (169.1-րդ հոդված), 2-ը՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու (170-րդ հոդված), 1-ը՝ երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (171-րդ հոդված) դեպքերի առթիվ:
9 գործ քննվել է ծնողի՝ երեխային պահելուց չարամտորեն խուսափելու (173-րդ հոդված), 3-ը` գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդված), 21-ը` անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու (353.1-րդ հոդված), իսկ 22-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առնչությամբ:
391 քրեական գործից 53-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ եւ 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը` հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը միացվել են, 145 քրեական գործ փոխանցվել է 2022-ի հուլիս ամիս:
128 մեղադրյալներից 55-ը 18-35 տարեկան է, 71-ը՝ 35 տարեկանից բարձր
Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարել են մայրերը, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հայրերը, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մայրերը` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հայրերը` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբայրը կամ քույրը, 3-ը` պապ կամ տատը, 9-ը` զավակները (ներառյալ՝ որդեգրված զավակները), 4-ը՝ ամուսիններից կինը, 85-ը՝ ամուսիններից տղամարդը, 4-ը՝ թոռը, 4-ը՝ ամուսնու ծնողները:
Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 32-ը՝ մինչեւ 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր: