Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաեւը մեկնաբանել է երկրի դպրոցներում թյուրքական առարկաների դասավանդումը։ Նա նշել է, որ նոր ուսումնական տարվանից ադրբեջանական դպրոցներում կդասավանդվի ընդհանուր թյուրքական պատմություն։
«Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագիրքը պատրաստման փուլում է։ Դասագրքի պատրաստ լինելուց հետո կսկսվի նաեւ այդ առարկայի դասավանդումը»,- նշել է Ամրուլլաեւը։