Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022-ի հունվարից մինչեւ հունիս երկիր ներմուծվել է 2,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 11 հազար 849 տոննա ձմերուկ:
Վրաստանն առաջին կիսամյակում միայն Հայաստան է արտահանել 214 հազար դոլարի՝ 819 տոննա ձմերուկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձմերուկի ներմուծման ցուցանիշն աճել է 133,3 %-ով։ Ներմուծման ծավալը աճել է հունիսին, այդ ընթացքում երկիր է ներկրվել 1,7 միլիոն դոլարի՝ 9056 տոննա ձմերուկ։
Վրաստանը Թուրքիայից ներմուծել է 1,8 միլիոն դոլարի 9415 տոննա, Իրանից՝ 373 հազար դոլարի 2353 տոննա, Ադրբեջանից՝ 15 հազար դոլարի 74 տոննա, Նիդերլանդներից՝ 7 հազար դոլարի 5 տոննա ձմերուկ:
Վերջին երկու տարիներին Վրաստանում ձմերուկի նախասեզոնային ներմուծման կտրուկ աճ է գրանցվում։ Ձմերուկի ներմուծումը Վրաստան սովորաբար նվազում է հուլիսին եւ օգոստոսին, երբ վրացական արտադրողների մատակարարումները հասանելի են դառնում: