Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ հնարավոր է համարում երկրում ատոմային էլեկտրակայանների օգտագործման երկարաձգումը, որոնց շահագործումը նախատեսված է ավարտել ընթացիկ տարում:
Գերմանիայում ներկայում գործում են երեք գործող ատոմակայաններ, որոնք ցանցից պետք է անջատվեն 2022-ի դեկտեմբերի 31-ին:
Գազի ճգնաժամի պայմաններում երկրում կրկին ակտիվացել են քննարկումները ատոմակայանների օգտագործման երկարաձգման հնարավորության շուրջ: Ներկայում իշխանությունները իրադրության տեխնիկական վերլուծություն են անում, որի արդյունքներով էլ կընդունվի վերջնական որոշում:
Ֆինանսների նախարարը նշել է, որ ներկա իրավիճակում միջուկային էներգետիկայի օգտագործման շարունակման համար էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չպետք է առաջանա: Նա հավելել է, որ Գերմանիան պետք է պահպանի էլեկտրաէներգիայի ստացման բոլոր կարողությունները եւ կառուցի նորերը:
Քրիստիան Լինդներն ընդգծել է, որ ԱԷԿ-երի հնարավոր օգտագործումը վերաբերում է սոսկ աշխատող վերոնշյալ երեքին, ոչ թե արդեն շահագործումից հանված ատոմակայաններին: Նախարարը շեշտել է, որ դեռեւս շահագործվող հին ԱԷԿ-երի վերաբերյալ անհրաժեշտ է քննարկումներ ծավալել: Ընդ որում, ըստ նրա, այդ քննարկումները պետք է ծավալվեն առանց գաղափարախոսական տարրերի: