Հայ-վրացական հարաբերությունների համատեքստում ցանկանում էինք ստեղծել խորքային երկխոսություն մեր վրացի ընկերների հետ՝ վերանայելու մեր այլընտրանքային նարատիվները։ Թերեւս միակ հարեւան երկիրը, որի հետ կարող ենք մշակութային ինտեգրացիայի, ընդհանուր ժառանգության, ընդհանուր ապագայի մասին խոսել կամ պարզապես միասին երազել, Վրաստանն է, եւ կարծում եմ՝ «Այրվող բանաստեղծներ» ծրագիրը հաջողված էր այս առումով, եւ հետագայում, եթե շարունակականություն ունենա, իսկապես կարող ենք դրական փոփոխության հասնել այս ուղղությամբ: