Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը եւ նրա արտահայտությունները «վիրավորական» է անվանել։ Լավրովը հավելել էր, որ ֆրանսիացիներից կարելի էր ավելի կոռեկտ արտահայտություններ ակնկալել։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել Աֆրիկայում Ռուսաստանի դիվանագիտական եւ ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ՝ հայտարարելով, որ ՌԴ-ն Աֆրիկայի երկրների հետ ոչ թե համագործակցում է, այլ հանցակցում է բացարձակապես ձախողված ոչ լեգիտիմ ռեժիմների եւ խունտաների հետ:
«Եթե նայենք այն երկրների ցանկը, ուր այցելել ենք, դա անչափ վիրավորական է այն պետությունների համար, որոնք շարունակում են հետեւողականորեն զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է Լավրովը։
Լավրովն օրեր առաջ Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսեւենիի հետ ասուլիսում հավաստիացրել էր, որ աֆրիկյան մայրցամաքի դերը Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ էապես կբարձրացվի: