ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հայ–ադրբեջանական սահմանին հայկական կողմից հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել` հայտարարելով, որ հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,– իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
ՀՀ ՊՆ խոսնակն ընդգծել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։