ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաեւ, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։