Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է օգոստոսի դասակարգման աղյուսակը։
Նոր աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչները 100 լավագույնի շարքում են. Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 40-րդ, Հայկ Մարտիրոսյանը` 82-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 90-րդ հորիզոնականը։
Աղյուսակում առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայազգի Լեւոն Արոնյանն էլ 6-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 30-րդ, Աննա Սարգսյանը` 74-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 95-րդ տեղում է: