ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 25-31-ը Հայաստանում իրականացվել է 6487 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1434 նոր դեպք, առողջացել է 908 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Կորոնավիրուսով վարակված 426 հազար 799 քաղաքացիներից առողջացել է 414 հազար 809-ը: Ներկայում փաստացի բուժում է ստանում 1666 խնամյալ: Ընդհանուր կատարվել է 3 միլիոն 161 հազար 172 թեստավորում:
Կորոնավիրուսն, ընդհանուր առմամբ, խլել է 8635 մարդու կյանք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 միլիոն 229 հազար 502 մարդ։
Առաջին չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 142 հազար 105 մարդ, երկրորդ չափաքանակ է ստացել 1 միլիոն 018 հազար 858 մարդ։ Երրորդ՝ բուստեր խթանիչ չափաքանակով պատվաստվել է 63 հազար 677 մարդ։