«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում 22 հազար քմ տարածք են մաքրել։
Մասնագետները մարտական գործողությունների հետեւանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները սկսել են հուլիսի 18-ից։
«Հայտնաբերվել են 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր եւ զրահապատ արկի միջուկ»,– ասված է հաղորդագրությունում։
Մաքրման աշխատանքները շարունակվում են։