ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է Մոսկվայի հետ անհապաղ քննարկելու սպառազինությունների վերահսկման նոր համակարգը, որը կփոխարինի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (СНВ-3)։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2026-ին։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարացրել է հինգ տարով:
Բայդենը նշել է, որ նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը կարողացել են միասին աշխատել՝ ռազմավարական կայունություն ապահովելու համար։ ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսելու աշխատանքը:
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը տեղի կունենա Նյու Յորքում 2022-ի օգոստոսի 1-26-ը։ Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons-ի (NPT) վերանայման համաժողովը միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման ոլորտում հիմնական իրադարձությունն է եւ տեղի է ունենում հինգ տարին մեկ։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն ՌԴ զինուժի՝ Ուկրաինա ներխուժումից հետո երկխոսությունն ընդհատվել է։
ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ Վաշինգտոնը պատրաստ է դիտարկելու Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։