Արցախի պաշտպանության բանակից հայտնել են, որ օգոստոսի 1-ին՝ 09:00-ից, Արցախի հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի։
Շփման գիծը հատելու ադրբեջանցիների փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հանգամանալից տեղեկացվել է։