Ըստ իրանական ԻՌՆԱ գործակալության՝ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանին մասնակցելու համար:
ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի բարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել է, որ չի ժամանի Նյու Յորք կորոնավիրուսի իրադրության պատճառով, եւ միջոցառմանը հանդես է եկել տեսակապով:
Այն ժամանակ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։