ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է անվտանգության ոլորտում 550 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին ուկրաինացի գործընկերների հետ խոսել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու մասին։
Վաշինգտոնը Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր շուրջ 8 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն է ցուցաբերել Կիեւին։