Հայաստանի Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը հայտնել է, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող քաղաքացիական անձանց ավանդները հայաստանյան բանկերում 2022-ի փետրվարից մինչեւ հունիսի 30-ն ավելացել են 70,4%-ով։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ հայտնել է, որ արտասահմանցիները Հայաստանում այժմ ավելի քիչ են հաշիվներ բացում։
«Ոչ ռեզիդենտների հաշիվները շարունակվում են բացվել։ Նույն տեմպերով չէ, ինչ նախկինում։ Բայց որոշակի աճ, այնուամենայնիվ, ունենք»,– ասաց Երիցյանը։
Հիշեցնենք` ուկրաինական իրադարձությունների եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների հետեւանքով մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ, հիմնականում ՌԴ-ից, Բելառուսից եւ Ուկրաինայից, տեղափոխվել են Հայաստան։ Ոմանք նաեւ իրենց բիզնեսն են այստեղ տեղափոխել ֆինանսատնտեսական սահմանափակումներից խուսափելու եւ դրանք ինչ-որ առումով շրջանցելու համար։
ԿԲ-ի տվյալներով 2022-ի փետրվարի 28-ից մարտի 31-ը հայկական առեւտրային բանկերում ոչ ռեզիդենտների համար բացվել էր մոտ 27 hազար հաշիվ։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են։