Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» եւ «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձեւով 14.2 միլիոն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ հատկացումը Եվրամիության եւ Հայաստանի Կառավարության միջեւ հաջող համագործակցության արդյունք է։
«Դրամաշնորհի հատկացումն արտացոլում է համավարակի հետեւանքներից վերականգնման եւ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման Կառավարության հանձնառությունը»,- շեշտել է դեսպանը։