ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ նկատի առնելով Կոսովոյի իրադրությունը՝ սերտ շփման մեջ է Բելգրադի եւ Պրիշտինայի հետ։
Ստոլտենբերգը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտի հետ խոսել է վերջին ժամանակներս Կոսովոյի լարվածության եւ KFOR-ի (Կոսովոյում միջազգային ուժերի հրամանատարություն) ՆԱՏՕ-ի առաքելության պահպանվող կարեւորության մասին:
«Բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն, խուսափեն միակողմանի գործողություններից եւ Եվրամիության միջնորդությամբ երկխոսություն վարեն: Ես սերտորեն շփվում եմ Բելգրադի եւ Պրիշտինայի հետ»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: