Ըստ բելգիական Nieuwsblad պարբերականի՝ Բելգիայում կես տարում սառեցվել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ։ Այդ դրամական միջոցները պատկանում են Եվրամիության պատժամիջոցների ներքո հայտնված ֆիզիկական անձանց եւ ընկերությունների։
Վերջին անգամ թագավորության ֆինանսների նախարարությունը սառեցված ռուսաստանյան միջոցների ծավալի մասին հայտնել էր ապրիլի սկզբին. այն ժամանակ դրանց գումարը 3,5 միլիարդ եվրո էր:
Հուլիսի 6-ին արդարադատության հարցերի եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը հայտնել էր, որ ամբողջ Եվրամիությունում այդ պահին սառեցված է եղել 13,8 միլիարդ եվրո, ինչն, ըստ նրա, չնչին գումար է: Նա նաեւ Եվրամիության երկրներին կոչ է արել աշխուժացնելու ակտիվների որոնման եւ սառեցման աշխատանքը, որոնց նկատմամբ Բրյուսելը միակողմանիորեն ֆինանսական սահմանափակումներ է մտցրել։
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ի տվյալներով ԵՄ երկրները սառեցրել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց մոտ 14,6 միլիարդ եվրոյի ակտիվներ։