ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել 893 ռուս պաշտոնյաների, ներառյալ Դաշնային խորհրդի անդամների եւ ռուս զինվորականների նկատմամբ։ Պատժամիջոցների ենթարկվածների անունները չեն հրապարակվել։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել «Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախությանը» սպառնացող գործողություններում ակտիվորեն ներգրավված մարդիկ։
Վիզային պատժամիջոցներ են սահմանվել նաեւ 31 օտարերկրյա պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Ղրիմի՝ Ռուսաստանին միացման։ Նրանց անունները նույնպես չեն հրապարակվել։