Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին։
Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի հրապարակած «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել Ուկրաինայի հարցում իր դերակատարությունից եւ համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն սկսել:
«Արեւմուտքը պիտի կանգնեցնի Թուրքիային եւ թույլ չտա, որ մեր դաշնակից Սիրիայի քրդական ուժերը ենթարկվեն հարձակման»,- նշված է հայտարարության մեջ: