ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է, այս պահի դրությամբ լարվածություն չկա։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումներն օգոստոսի 3-ին` 15:00-ի սահմաններում, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, շփման գծի հյուսիսարեւմտյան հատվածում կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետեւանքով ՊԲ 1 զինծառայող զոհվել է, 8-ը` վիրավորվել։
Մասնակի զորահավաք Արցախում
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում մասնակի զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։