Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Լեհաստանի նախագահությունը «ծայրաստիճան մտահոգված է Հարավային Կովկասում զինված միջադեպերի եւ զոհերի մասին» հաղորդագրությունների կապակցությամբ:
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունն իր թվիթերյան գրառման մեջ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ լարվածության սրացումը թուլացնելու եւ երկխոսությունը վերսկսելու համար:
«Մենք առաջվա պես հանձնառու ենք աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- նշված է ԵԱՀԿ հայտարարության մեջ: