Ըստ իրանական Mehr գործակալության՝ փոխարտգործնախարար Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 4-ին Վիեննայում կմասնակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլին:
«Թեհրանը կողմ է երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը, որը կերաշխավորի իրանցի ժողովրդի իրավունքներն ու շահերը», — ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քանանին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտնել է, որ Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների ամբողջական կատարմանը, երբ ԱՄՆ-ից դրանից տնտեսական օգուտ ստանալու երաշխիքներ ստանա:
Դիվանագետը նշել է, որ 2021-ի ապրիլից Իրանը բարեխղճորեն բանակցություններ է վարել գործարքի վերսկսման շուրջ: Այդ նպատակին հասնելը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ-ը դեռ չի որոշել երաշխիքներ տալ, որ Իրանը համաձայնագրով խոստացված տնտեսական օգուտները կստանա։
«Երբ ԱՄՆ-ն ճիշտ որոշում ընդունի, Իրանն իր հերթին կդադարեցնի իր գործողությունները եւ կվերսկսի 2015 թվականի համաձայնագրին համապատասխան միջուկային ոլորտին վերաբերող միջոցառումների ամբողջական կատարումը»,-ավելացրել է դիվանագետը: