ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ցավակցություն հայտնելով զոհված զինվորների ընտանիքներին եւ հարազատներին, հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած եւ մարդկային զոհերի հանգեցրած զինված բախումների առնչությամբ։
«Կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ զերծ մնալու ուժի կիրառումից եւ օգտագործելու բացառապես դիվանագիտական եղանակներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար»,- ասված է հայտարարությունում։