Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների եւ պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր եւ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում եւ, խուճապ տարածելով, փորձում վախի մթնոլորտ ստեղծել։
«Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել նման հաղորդագրությունների եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ կամ սպառնալիքներ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 եւ 41-26»,- ասված է հաղորդագրության մեջ: