Ըստ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տելեգրամյան ալիքում արված գրառման՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում գեներալը բացատրել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումն ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։
Արցախում օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ օգոստոսի 4-ի 19:00-ի դրությամբ Արցախում շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
«Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ: