Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։
Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։
Նախորդ օրերին վիրավորված զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից երեքի վիճակը դեռեւս ծանր է, եւս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։