Արցախի պաշտպանական բանակից հայտնել են, որ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը եւ առավոտյան՝ 09:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
«Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու եւ իրավիճակի կայունացման համար։