Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հայտարարել է, որ Բեռլինը բացառում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը՝ երկրում գազի պակասին առնչվող բարդ իրավիճակը կարգավորելու համար։
«Պարզ է, որ մեզ բարդ ամիսներ են սպասում, որ Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումների կրճատումը բոլորիս համար մարտահրավեր է»,- խոստովանել է պաշտոնյան և հավելել՝ Գերմանիայի կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել ծանր իրավիճակից խուսափելու համար:
Հեբեշտրայտը եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ նշելով, որ Գերմանիան հավատարիմ է Մոսկվայի նկատմամբ այն պատժամիջոցներին, որոնց շուրջը Եվրամիությունը համաձայնության է հասել: