Ըստ ամերիկյան «Gun Violence Archive»-ի՝ 2022-ի սկզբից ԱՄՆ-ում գրանցվել է զանգվածային հրաձգության 400 դեպք։ Ըստ աղբյուրի՝ ամբողջ 2021-ին գրանցվել է նման 700 դեպք։
ԱՄՆ Սենատն ավելի վաղ հավանություն էր տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին:
Օրինագծի օգտին քվեարկել է 65 սենատոր, դեմ՝ 33-ը, դրա հետ մեկտեղ 15 հանրապետականներ դեմոկրատներին են միացել ի պաշտպանություն այդ միջոցառման, ինչը նշանավորել է երկկուսակցական զգալի բեկում երկրում ամենավիճելի քաղաքական հարցերից մեկի վերաբերմամբ:
Փաստաթուղթն ընդունվել է Տեխասի նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում մայիսի 25-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ հրաձգության հետեւանքով զոհվել են 19 երեխա եւ երկու ուսուցիչ։ Ողբերգությունից օրեր առաջ էլ Նյու Յորքի նահանգի Բուֆալոյի սուպերմարկետում զոհ է դարձել ինը մարդ:
Միացյալ Նահանգներն Արեւմուտքի՝ հրազենից մահացության ամենաբարձր մակարդակ ունեցող երկիրն է: Այս տարվա հունիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ում հրազենից սպանվել է ավելի քան 18 հազար մարդ: Դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է զարգացած երկրների թվում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնանպատակ չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողությունը:
Խոսքը երեխաներին, ընտանիքները, հանրությանը պաշտպանելու, դպրոց, սուպերմարկետ, եկեղեցի գնալիս չվիրավորվելու կամ չսպանվելու ազատության մասին է: