ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Արցախի ժողովրդի: Սանչեսը նշել է, որ մտահոգված է Արցախի ժողովրդի դեմ հարձակում ձեռնարկած եւ հրադադարը խախտած Ադրբեջանի գործողություններով։
«Վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Լինդա Սանչեսը:
Ավելի վաղ Արցախի դեմ գործադրած բռնության համար Ադրբեջանին խստորեն դատապարտող հայտարարություններ են արել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ջեն Շակովսկին, Լորի Թրեհենը եւ Բրենդա Լոուրենսը: