«Ռոսավիացիա»-ից հայտնել են, որ Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 17-ը։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա օդանավակայաններ:
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից: